13.09.2024|
11:01
Գեղարվեստական և իմաստասիրական մշակույթի մեծախորհուրդ և անկրկնելի ֆենոմեն՝ ՎԻԼՅԱՄ ՍԱՐՈՅԱՆ: Տարիներ առաջ ես նույնիսկ փորձեցի Սարոյանի գրությունների մասին ուսումնասիրություն գրել: Մոտ յոթանասուն մեքենագիր էջ գրելուց հետո, պատռեցի: Շարադրելու ընթացքում զգացի, որ ոչ թե ես եմ նրա բարձունքներում, այլ նրան եմ իջեցնում այնտեղ, որտեղ ես էի: Առհասարակ, աններելի մեղք է, երբ հետազոտողը գրողի նվաճած բարձունքում չէ: Նման դեպքերում հանճարեղ իմացականությունը պարզապես հայտնվում է միջակ հետազոտողի մտավոր կարողությունների սանդղակում, որն էլ նրան ներկայացնում է ի պատկերի յուրում: